Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պապիկին ու տատիկին սղոցած կնոջ մայրը տուժող է ճանաչվել ծնողների uպանության գործով․ մանրամասներ

Blog Image

Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովի դուստրը՝ Լյուդմիլան, ով պատիժ է կրում քրեակատարողական գաղութում, տուժող է ճանաչվել ծնողների սպանության գործով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ փաստաբան Անդրեյ Կարնոմազովին հղում անելով։

Նրա խոսքով՝ այս կարգավիճակը Տարխովային հնարավորություն կտա իր դիրքորոշումն արտահայտել դատարանին, ներկայացնել դիմումներ ու միջնորդություններ, կցել ապացույցներ, պաշտպանել մեղադրանքը կամ առարկել դրանց։ Կինը հետագայում կկարողանա բողոքարկել դատավճիռը։

2022 թվականին Լյուդմիլա Տարխովան դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ նահանգային դումայի պատգամավորից խոշոր գումար շորթելու համար։ 

Փետրվարի 7-ին Սամարայի նախկին քաղաքապետի թոռնուհուն՝ Եկատերինային, մեղադրանք է առաջադրվել կրկնակի սպանության համար։ Ունեցավածքի համար կրակել-սպանել էր պապիկին և տատիկին, հետո մասնատել։ Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ մեղադրյալը նախօրոք պատրաստվել է հանցագործությանը։ Աղջիկը սպանության հետքերը թաքցնելու համար գնել էր շինարարական սղոց, քիմիական նյութերի տարաներ և պլաստիկ տարաներ։ Մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մարմնի մասերը տեղափոխել էր տաքսիով։

Send