Հուշագիր է ստորագրվել Երևանում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից՝ Ժան-Նոել Բարոյի հանրապետություն կատարած առաջին այցի ընթացքում։
Փաստաթուղթը նախատեսում է երկու գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցություն, ներառյալ քաղաքական երկխոսության և այլ գործընթացների խորացումը։
Ժան-Նոել Բարոն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Գորիսում։