Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Թալանչիները թալանը կուշետկի մեջ չեն դրել, որ մտնենք, վերցնենք․ Փաշինյան

Մեզ շատ քննադատում են այն բանի համար, որ մենք պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները ետ չենք բերում։ Այս քննադատությունը հասկանալի է, բայց մյուս կողմից պիտի նկատեմ, որ թալանված միջոցները հայտնի թալանչիների տների դարակներում, բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորված չեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսինքն, էնտեղ չեն թալանել, տարել, կուշետկի մեջ դրել, չէ՞, որ մտնենք,  վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ «այդ թալանչիները բոլոր հնարավոր ձևերով դիմադրում են, նաև ներքաղաքական անկայունություններ հրահրում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Send