Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գյումրիի ավագանու նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

Blog Image

Գյումրու ավագանու արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով այսօր չի կայացել։

Արտահերթ նիստը համայնքապետ ընտրելու օրակարգով է եղել։ Ավագանին պետք է իր անդամներից թեկնածու առաջադրեր և համայնքապետ ընտրեր, սակայն այսօր մեծամասնություն ունեցող ՔՊ-ն հայտարարել էր, որ համայնքապետ չեն ընտրելու։

ՔՊ-ն նաև հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ կլինեն, և որ համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Send