Մեծ Բրիտանիայում ավարտվել է կառավարության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը։ Վարչապետի պաշտոնի վեց թեկնածուներից միայն հինգն են հաղթահարել հերթական փուլը. գրում է BBC-ն։
Նշվում է, որ ընտրությունների երկրորդ փուլում առաջին տեղը կրկին զբաղեցրել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը 101 ձայնով։ Երկրորդ և երրորդ տեղերում են պաշտպանության նախկին նախարար Փեննի Մորդոնը և ներկայիս արտգործնախարար Լիզ Թրասսը՝ համապատասխանաբար 83 և 64 ձայներով:
Հաջորդ փուլ անցած ընտրությունների ցուցակի վերջում են իրավահավասարության և տեղական ինքնակառավարման նախարար Քեմի Բադենոխը (49 ձայն) և բրիտանացի պատգամավոր Թոմ Թուգենդատը (37 ձայն):