Սաուդյան Արաբիան հնարավորություն չունի ավելացնել նավթի արդյունահանումը՝ օրական 13 միլիոն բարելից ավելի։ Այս մասին Ջիդդայում ամերիկա-արաբական գագաթաժողովի ընթացքում իր ելույթում նշելլ է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը։
Նա նաեւ ասել է, որ համաշխարհային տնտեսության աջակցության համար անհրաժեշտ է միավորել ջանքերը։
Ջիդդայում գագաթաժողովին ներկա է եղել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը երկկողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ։