Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, բախվել են «Tesla», «Nissan» ու «Lexus», ամուսիններն ու նրանց 6 ամսական աղջնակը տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:05-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Չարբախի փոսի մոտ, բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 

 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը: 
 

Send