Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Blog Image

Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 20-րդ փողոցի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այնուհետև լրացուցիչ օգնության է ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 23 տան բակում՝ մոտ 1000 քմ տարածքում, որտեղ այրվում են կուտակված արկղեր: 

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: 

 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել: 
 
 

Send