Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար՝ Արմավիրում. «BMW»-ն Սարդարապատում բախվել է ծառին, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում, և հնարավոր է նրան տեղափոխեն «Արմավիր»  բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ վթարի ենթարկվելուց հետո «BMW»-ի միջից քաղաքացին շպրտվել է և նրա վրայով ավտոմեքենա է անցել, և մատնացույց էին անում ինչ-որ ավտոմեքենա, սակայն դրա վարորդը հերքում է, ասելով, որ դա իրականությունից հեռու է: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական վարչությունը նույնպես պարզում են:

Send