Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դաշնակցության վրա են հարձակվել, որ օրակարգ շեղեն․ Թադևոս Ավետիսյան

Blog Image

Այսօրվա իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդումներով փորձում են կոտրել ժողովրդի դիմադրողականությունը և հենց այս ազգադավ ծրագրի դեմ պայքարի ոգին։ Չի ստացվելու, հատկապես, երբ խոսքը Դաշնակցությանն է վերաբերում։ Այս մասին այսօր Արտաշատի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով դաշնակցականների նկատմամբ հետապնդման մասին։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը հարուցված գործի շրջանակում ձերբակալվել են ՀՅԴ երկու ներկայացուցիչ և մեկ համակիր։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ 2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։ Խուզարկություններն իրականացվել են ՀՅԴ մի քանի անդամների տներում։ 

«Ակնհայտ է, որ հերթական ձախողման և հայրենիք հանձնելու առաջ ենք կանգնած, իշխանության վարքագծից է սա երևում։ Հիմա մեր ընկերների քաղաքական, շինծու հետապնդման բեմականացումն է՝ դատական կարգով կալանավորման միջնորդություն է քննվում, անհիմն գործով»,-ասաց նա։
Ըստ Ավետիսյանի՝ սա ձեռագիր է, որով իշխանությունը շարժվում է, երբ ուզում է օրակարգ շեղել։
«Օրակարգը շեղելու համար հարձակվում են Դաշնակցության վրա, հարձակվում են իրենց ողջ ներուժով, առանց խտրականության»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Send