Շրջանառվող լուրերը հաստատվեցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր դրեց մանդատը:
MediaHub-ի տեղեկություններով՝ Վարդևանյանը ի սկզբանե հայտարարել էր, որ փողոցի պայքարից հետո իմաստ չի տեսնում վերադառնալ Ազգային ժողով, քանի որ եթե ընդդիմությունը չկարողացավ իր, այսպես կոչված, օրակարգով հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա ԱԺ-ում, չունենալով մեծամասնություն, դա առավել ևս անհնարին է:
Ըստ այդմ, Վարդևանյանի մանդատից հրաժարվելը անակնկալ չէ և սպասելի էր: Նա կվերադառնա փաստաբանական համայնք. ինքն է այդ մասին տեղեկացրել տարածած հայտարարության մեջ:
MediaHub-ին հայտնի դարձավ, թե ով է նրան փոխարինելու Ազգային ժողովում. Հաջորդը ցուցակում անկուսակցական Ռիմա Ղազարյանն է:
Սակայն մեր աղբյուրը նշեց, որ հնարավոր է Ղազարյանը հրաժարվի մանդատից և այդ դեպքում ԱԺ պատգամավոր կդառնա թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: