Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիայի նախագահը հուլիսի 18-ին կմեկնի Թեհրան

Blog Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի երեկոյան կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովին. այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Էրդողանը բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հրավերով կմեկնի Թեհրան։ Սաադաբադի մշակութային և պատմական համալիրում Ռաիսին երեքշաբթի առավոտյան պաշտոնապես կընդունի Թուրքիայի ղեկավարին։

Էրդողանի այցի օրակարգում են նաև հանդիպում Իրանի նախագահի հետ, մասնակցություն Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի 7-րդ նիստին, որից հետո տեցի կունենա համատեղ մամուլի ասուլիս։

IRNA գործակալությունը հիշեցնում է, որ հուլիսի 19-ին Թեհրան կայցելի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Send