Ուկրաինան կասեցնում է Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության ոլորտում մի շարք համաձայնագրեր: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի հետ կապված՝ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը խզում է միջուկային անվտանգության ոլորտում երկրների համագործակցությանն առնչվող միջազգային պայմանագրերը», - ասվում է տեսչության ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես, ուկրաինական կողմը խզում է ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման ժամանակ անվտանգության կարգավորման ոլորտում տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին համաձայնագիրը։