Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը

Blog Image

Լրագրող Տիգրան Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը։ Ընտանիքը պաշրված Արցախում է, Հելենն այստեղ՝ Գորիսում։ Արդեն 20 օր է Ադրբեջանը խոչընդոտում է աղջկա մարմինը հայրենի Ճարտար տեղափոխելուն. փաստաթղթերում ադրբեջանական տեղանուններ են պահանջում գրել։

Քեռին պատմում է՝ Հելենն ամեն օր խոսում էր պաշարման մեջ գտնվող մոր հետ ու փորձում քաջալերել «Մամ ջան, ամեն ինչ լավ ա ինան…»

Մոր աչքը ճամփին է»:

Send