Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքից տեղեկացնում են․ կա 1 զոհ և 1 վիրավոր

Blog Image

Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վրեժ Բ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 309․5 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Բ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Վրեժ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով` քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Send