Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները:
Դատարանը նաև որոշել է Առուշանյանին զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։
ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի՝ «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։