Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը

Blog Image

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ
Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը
զբաղեցրել է 2018թ․ փետրվարից։
«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից
մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իր ներկայության մասնաբաժինը ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։
Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի
ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթի ռեկորդային ցուցանիշների։ Բավական է նշել, որ այսօր
ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում
Իվանին հաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական ​​գործունեության
մեջ», - նշում է ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) նախագահի - Վարչության ղեկավարի տեղակալ Դենիս Բորտնիկովը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի իր կայուն զարգացումը հանրապետության շուկայում՝ մնալով ՎՏԲ խմբի
բիզնեսի առաջնահերթ տարածաշրջաններից մեկը։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ
հաճախորդներին հասանելի են բանկային առաջնակարգ պրոդուկտներ և ծառայություններ: ՎՏԲ-ն մտադիր է
շարունակել իր մասնակցությունը պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների
մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար, այդ թվում՝ թվային բիզնեսի ոլորտում։ ՎՏԲ-
Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 60 մասնաճյուղեր ամբողջ երկրի տարածքում, ավելի
քան 200 բանկոմատներ և մոտ 120 վճարային տերմինալներ:
Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ
բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին Բանկը
կհայտարարի ավելի ուշ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ВТБ (Армения) сообщает, что генеральный директор – председатель директората банка Иван
Телегин в связи с семейными обстоятельствами с 18 июля покидает Группу ВТБ. На своей должности
он работал с февраля 2018 года.
 
«С 2018 года под руководством Ивана Телегина ВТБ удалось стать одним из самых сильных
банков Армении, существенно нарастив долю своего присутствия в ключевых сегментах
финансового рынка. За эти годы в банке была сформирована профессиональная команда,
которой удалось реализовать стратегические инициативы группы ВТБ и достичь рекордных
показателей по прибыли. Достаточно сказать, что сегодня в ВТБ обслуживается каждый
третий житель республики. Мы благодарим Ивана за успешную работу и желаем успехов в
дальнейшей профессиональной деятельности», – отметил Денис Бортников, заместитель
президента - председателя правления ВТБ.
ВТБ (Армения) продолжит свое устойчивое развитие на рынке республики, оставаясь одним
из приоритетных регионов для бизнеса Группы ВТБ. Клиентам – как физическим, так и
юридическим лицам – доступны передовые банковские продукты и услуги. ВТБ намерен
продолжить свое участие в ключевых госпрограммах, а также запусках инновационных
решений для развития всего финансового рынка страны, в том числе – в области цифрового
бизнеса. Клиентам ВТБ (Армения) доступны более 60 отделений по всей стране, свыше 200
банкоматов и порядка 120 терминалов обслуживания.
Временно исполнять обязанности генерального директора банка будет Ара Авагян – директор
департамента развития корпоративного бизнеса ВТБ (Армения). О дальнейших кадровых
решениях банк объявит позднее.

Деятельность ЗАО «Банк ВТБ (Армения)» регулируется ЦБ РА.

Send