Ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Երկկողմ հանդիպումից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով։ Քննարկվել են տարածաշրջանային, տրանսպորտային և այլ հարցեր։
Հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։