Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Շիկահողի արգելոցում անխնա ծառահատումներ են․ քաղաքացիներն ահազանգում են, պետական ու միջազգային կառույցները՝ լռում

Blog Image

1958 թվականին Կապանի անտառտնտեսության հիման վրա ստեղծված Շիկահողի արգելոցի մի մասը Արցախում 2022 սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Ադրբեջանն առանց ափսոսանքի վերացնում է արգելոցի ծառերը, քաղաքացիներն ահազանգում են, սակայն, պետական ու միջազգային որևէ կառույցից արձագանք չկա։ 

MediaHub-ը կապ հաստատեց Ներքին Հանդի վարչական ղեկավարի հետ։ Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ լսել է անտառհատումների մասին, սակայն, գյուղից դա տեսանելի չէ։ «Արգելոցի մի մասը, այո՛, 2022 թվականից դուրս է մեր վերահսկողությունից, դրա համար չեմ կարող ասել, թե հստակ քանի՞ հեկտար տարածք է հատվել և ի՞նչ նպատակներով»,- ասաց նա։ 

Վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք նաև սահմանամերձ դարձած Ներքին Հանդի առօրյայից, մարդկանց տրամադրություններից։ 

«Էնպես չի, որ Ներքին Հանդում ամեն ինչ լավ ա, բայց գոնե Խնածախի ու Խոզնավարի պես մեր ուղղությամբ չեն կրակում»,-ընդգծեց Բաղդասարյանը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածք ապօրինի ներխուժումից ի վեր, Շիկահողի արգելոցի տարածքում կառուցել է նոր մարտական դիրքեր, իրականացրել ամրաշինական աշխատանքներ։ Ավելի քան 60 հա տարածքում հատվել են անտառները, դրանց փոխարեն կառուցվել ճանապարհներ։

Հունան Թադևոսյան

Send