Երևանի 116 հիմնական դպրոցը հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի անվամբ անվանակոչելու նախագիծը Երևանի ավագանու նիստի ընթացքում ընդունվեց։
Ելույթի համար ամբիոնին մոտեցավ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Ավագանու անդամ Անի Խաչատրյանը Միքայելյանին դիմեց․
«Պարոն Միքայելյան, մեր միկրաֆոնները մի քիչ խախուդ են, բերանին մոտ պահեք»։
Միքայելյանն էլ արձագանքեց․ «Բերանին մոտ ես բան չեմ պահում, մեղկ չի՞ ձեր միկրաֆոնը, ես էլ բերանից պինդ եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում