Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան և տեղափոխել այլ վայր․ Նաիրի Հոխիկյան

Blog Image

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան և տեղափոխել այլ վայր։ Հատկապես Մատաղիսում քիչ խոշոր սպառազինություն ունի թշնամին։

Սա խոսում է երկու իրողության մասին․

1․ Ադրբեջանը չունի մեծաքանակ զինտեխնիկա, ինչի պատճառով ստիպված է պարբերաբար տեղափոխել դրանք և վերաբաշխում անել ըստ անհրաժեշտության։

2․ Ադրբեջանը պատրաստվում է այդ ծանր զինտեխնիկան կիրառել այլ վայրում։

Կարևոր է, որ հայկական հետախուզական ծառայությունները ճշտեն, թե դրանք որտեղ են տեղակայվել և ինչ վերախմբավորումներ է արել թշնամին։

 

Send