Ամերիկացի դերասան Նիկ Քենոնի սիրելին խոստովանել է, որ երեխայի է սպասում։ Ալիսան ցուցադրել է կադրեր ֆոտոշարքից, որտեղ երեւում է նրա կլորիկացած որովայնը: Դերասանի համար փոքրիկը կլինի 12-րդ երեխան։
Ամերիկացի դերասանն ու մոդելը լուսանկարվել են ամբողջովին մերկ։ Ալիսան ձեռքով փակել է կուրծքը, իսկ Նիկը ձգվել է դեպի նրա որովայնը, որպեսզի համբուրի։
«Սա հրաշք է եւ օրհնություն։ Շնորհակալություն լուսանկարների համար, ուրախ եմ կիսվել ձեզ հետ»,- կադրերին կից գրել է Սքոթը։
Երկրպագուները շնորհավորել են ապագա ծնողներին ընտանիք սպասվող համալրման կապակցությամբ։ «Սա անհավանական է», «Հրաշալի իրադարձություն», «Դուք հիանալի զույգ եք», «Թող երեխան առողջ մեծանա եւ ձեզ ուրախացնի ամեն օր»,- նշել են երկրպագուները։
Նիկը 8 տարի ամուսնացած է եղել Մրայա Քերիի հետ։ Այս ընթացքում նրանք ունեցել են երկվորյակներ, որոնք այժմ 11 տարեկան են։ Երկար ժամանակ Նիկը հարաբերությունների մեջ էր Բրիտանի Բելի հետ։ Նրանք երեք երեխա ունեն։
Աղբյուրը՝ Thevoicemag.ru