Գերմանիայի կառավարությունն աշխատում է Չինաստանի հետ նոր առեւտրային քաղաքականության ուղղությամբ։ Այս մասին Reuters-ին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը՝ խոստանալով միամիտ չլինել Պեկինի հետ առեւտրային հարաբերություններում։
Աղբյուրները ավելի վաղ Reuters-ին հայտնել էին, որ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է մի շարք նոր միջոցներ՝ Չինաստանի հետ բիզնեսն ավելի քիչ գրավիչ դարձնելու համար:
Հաբեքն ասել է, որ Չինաստանը ցանկալի առեւտրային գործընկեր է, սակայն Գերմանիան չի կարող թույլ տալ, որ Պեկինի պրոտեկցիոնիզմը խաթարի մրցակցությունը եւ չի զսպի մարդու իրավունքների ոտնահարման քննադատությունը բիզնեսը կորցնելու սպառնալիքի պատճառով:
Հաբեքը չի մանրամասնել նոր միջոցառումների մասին, սակայն ասել է, որ դրանք կներառեն Եվրոպայում չինական ներդրումների ավելի մանրամասն դիտարկում: