Բարձր ինֆլյացիայի եւ բենզինի գների պատճառով ամերիկացիները սկսել են խուճապի մատնվել եւ զանգվածաբար դիմել պարենային օգնության համար՝ կրճատելով իրենց մեքենաների օգտագործումը՝ գումար խնայելու նպատակով, գրում է The Washington Times-ը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի ռեկորդային արժեքը, ինչպես նաեւ մթերքների ու մի շարք այլ ապրանքների թանկացումը սկսել է անդրադառնալ ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա։ Այդ կապակցությամբ ամերիկացիներն այժմ զանգվածաբար դիմում են սննդի բանկերին։
Պարզվում է, որ ԱՄՆ-ի բնակիչների մի մասն այժմ գործնականում դուրս չի գալիս տնից, քանի որ չի կարողանում լիցքավորել մեքենաները եւ գնումների գնալ։
Պարենի տեղական բանկերից մեկի համակարգող Ջոն Զաուերի խոսքով՝ մի քանի ամսում ավելացել է անվճար սննդի համար հայտերի քանակը։