Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կարող է լինել ռումբերի մասին կեղծ ահազանգերի հեղինակը․ մեկնաբանում է Սամվել Մարիտորսյանը

Blog Image

Վերջին օրերին ավելացել են ԱԻՆ-ում ստացված ահազանգերը, թե այս կամ այն վայրում ռումբ կա տեղակայված։ Թեև նախարարության աշխատակիցները գնում են բոլոր ահազանգերի հետքերով, սակայն, ինչպես պարզ է դառնում, դա ժամանակի զուր վատնում է լինում․ որևէ վայրում ռումբ կամ պայթուցիկ այլ սարք վերջին շրջանում չի հայտնաբերվել։

Արդյո՞ք սա հիբրիդային պատերազմ է և միտում ունի Հայաստանում տուրբուլենտ հոսանքներ առաջացնելու․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Նրա խոսքով՝ այս երևույթը հիբրիդային պատերազմի դրսրորում կարելի է համարել, եթե ահազանգերն Ադրբեջանից արվեն։

«Իսկ եթե ներքին աղբյուր է այս ամենը տարածողը, ապա խոսքը հիբրիդային պատերազմի մասին չէ։ Եթե ներքին աղբյուրն է այս ամենի հեղինակը, ապա նա նպատակ ունի գործող իշխանության նկատմամբ անվստահությունն ավելացնելու։ Իսկ եթե արտաքին աղբյուրից է, ապա նպատակ կա մեր երկրում վիճակն ապակայունացնելու»,- նկատեց Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի՝ շատ կարևոր է պատվիրատուին գտնելը, որպեսզի նպատակը պարզ լինի ու դրա դեմ պայքարի ձևերն էլ հստակեցվեն։

«Ես ավելի հակված եմ մտածել, որ սա Ադրբեջանի կողմից է արվում, չնայած մյուս վարկածներն էլ հավանական են»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր պայքարել այս ամենի դեմ, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ նշելով, որ գրեթե անհնար է գտնել այդ ամենը անողին, քանի որ էլեկտրոնային փոտերով է այդ ամենն արվում։

«Պետք է հասկանալ, որ այդ քայլերը, որոնք արվում էին հեռախոսով արված զանգերի աղբյուրները գտնռլու համար, այլևս չեն աշխատում։ Հիմա պետք է նոր մեթոդներ ու մեխանիզմներ գործի դրվեն։ Ու այստեղ պետք է նաև անվտանգության ոլորտի մասնագետներն աշխատեն, սա միայն ԱԻՆ-ի անելիքը չէ, ԱԱԾ-ն էլ իր դերն ունի»,- նկատեց մասնագետը։

Մասնագետի խոսքով՝ պետք է այս ամենը վերահսկել, որպեսզի ամեն օր նման ահազանգեր չլինեն ու երկրում վիճակը չանկայունանա։

Նարե Գևորգյան

Send