Մոսկվայի մետրոյում տղամարդը կոտրել է էլեկտրագնացքի ապակին, հայտնում է մայրաքաղաքի դատախազությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի Տվերսկայա կայարանի հարթակում։ Երեկոյան ուղեւորներից մեկը մոտեցել է ժամանող գնացքին, սակայն չի հասցրել մտնել վագոն։ Այնուհետև ագրեսիվ տրամադրված տղամարդը սկսել է բռունցքով հարվածել ապակիին և կոտրել էլեկտրագնացքի պատուհանը։
Խուլիգանի ինքնությունը արագ պարզվել է տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ։ 40-ամյա կասկածյալն արդեն կալանավորվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Վանդալիզմի արարքի համար նրան սպառնում է կամ տուգանք, կամ կալանք՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ հարկադիր կամ ուղղիչ աշխատանք։
Տեսանյութն՝ այստեղ