Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է չափազանց կծու սոուսների մաhացու վտանգների մասին

Blog Image

Բժիշկ Ալան Կապինը զգուշացրել է, որ չափազանց կծու սոուսների օգտագործումը կարող է մահացու լինել: 

Բժիշկը նշել է, որ կյանքի համար սպառնալիքը փոքր է, բայց այն լիովին բացառված չէ: Փաստն այն է, որ պղպեղը պարունակում է պոտենցիալ թունավոր նյութ՝ կապսաիցին, որը արտադրանքին տալիս է կծու համ: Կապինի խոսքով՝ այն մեծ քանակությամբ ծանրաբեռնում է սիրտը, առաջացնում է իշեմիա և կարող է սրտի կաթված առաջացնել:

Նա նշել է, որ վտանգավոր է ոչ միայն չափազանց կծու սնունդը, այլև բոլոր ուտեստներին պարբերաբար պղպեղ ավելացնելու սովորությունը:

Կապինը բացատրել է, որ կծուն կարող է ի վերջո խաթարել մարսողությունը և երբեմն նույնիսկ մեծացնել կերակրափողի կամ ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Send