Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Շողակաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կունենան լուսավորության ցանց

Blog Image

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է լուսավորության ցանց։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 8 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Շողակաթ, Դրախտիկ, Արտանիշ, Ծափաթաղ, Աղբերք, Ջիլ գյուղերում լուսավորության ցանց կառուցել շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Տեղադրվում է ԼԵԴ համակարգով աշխատող 200 լուսատու։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է հուլիսի սկզբից և կավարտվի առաջիկա երկու ամիսների ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթ գյուղը կունենա 80, մնացած 5 գյուղերը՝ 100 տոկոսանոց գիշերային լուսավորություն։

Send