Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ո՞ւմ որդին է հաջորդը. «Համախմբումը» բողոքի ակցիա կիրականացնի

Blog Image

Հունվարի 23-ին` ժամը 14։00-ին, «Համախմբում» շարժումը Կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում հրդեհից զոհված 15 ժամկետային զինծառայողների ողբերգական դեպքը ՀՀ ղեկավարության կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր տապալումն է։ Անժամանակ և ոչ պատերազմական իրավիճակում զոհված զինվորների կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց կորստի առաջին և թիվ մեկ պատասխանատուներ ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարը չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։ Հունվարի 23-ին` ժամը 14։00-ին, «Համախմբում» շարժումը Կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն»,- ասված է հայտարարության մեջ։

Send