Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Ավանեսյանը մեկնում է արձակուրդ. ո՞վ կփոխարինի

Blog Image

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 4-22-ը ներառյալը կլինի արձակուրդում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ավանեսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ որոշում է ստորագրել:

Արձակուրդում գտնվելու ընթացքում Անահիտ Ավանեսյանի 2025 թվականի օգոստոսի 4-10-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Send