Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավորը կգործուղվի Մոսկվա. հանդիպման օրակարգը հստակեցված չէ

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մարտի 2-4-ը աշխատանքային այցով կգործուղվի Մոսկվա:

Թե ինչ քննարկումներ կամ հանդիպումներ է Մոսկվայում ունենալու պատգամավորը՝ հստակեցված չէ:

Պատգամավորի գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարվելու է պետբյուջեի հաշվին, իսկ ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:

Send