Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իշխանությունները վախեցած են, հասկանում են, որ գալու է հատուցման ժամը

Blog Image

Նոյեմբերի 9-ից հետո իշխանությունները վախեցած են, լավ գիտեն, որ վաղ, թե ուշ պատասխան են տալու․ Mediahub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց մշակութային գործիչ Դավիթ Սահակյանցը։ 

Ըստ նրա՝ գործող իշխանությունների բոլոր քայլերը, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի ԱԺ-ի հակահայ ելույթը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցներն աշխատում են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ու նրանց հետ։ 

«ՔՊ-ականներն աշխատում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Վարչապետի աթոռին սոսնձված անձը, երբ հայտարարում է, որ Ադրբեջանն Արցախը հայաափելու հստակ պլան ունի, խոսում է դրա մասին։ Պատկերացնո՞ւմ եք արցախցիների վիճակը, երբ Երեւանից հնչում է Գուրգեն Արսենյանի մոտավորապես այս ելույթը՝ «մենք պատրաստ ենք զոհել ձեզ, հանուն 3 միլիոնի»։

Սա նշանակում է, որ արցախցիների վրա երկկողմանի ճնշում կա՝ ներսից եւ դրսից»,-ասաց նա, շեշտելով, որ իշխանությունների՝ Արցախից ազատվելը առաջին քայլը կլինի, որին կհաջորդի Սյունիքը։ 

Սահակյանցի խոսքով՝ հասարակությանը վախերի մեջ պահելը բնորոշ է հենց վախկոտ իշխանություններին։ Պարզաբանում է՝ որքան ավելի վախեցած լինի հասարակությունը նոր պատերազմով, նախկինների վերադարձով, այդքան ավելի ամուր կլինի իրենց դիրքերը։ Նա կարծում է, որ այսօր ընդդիմությանը սատարող մարդիկ ավելի շատ են, քան 2018թ․-ին, պարզապես խելացի ծրագրով պայքար չկա։ 

«Իշխանության ռեյտինգը շատ է ընկել։ Եթե քաղաքական պայքարը ճիշտ կազմակերպվի, ապա մենք կհասնենք հաջողության։ Ամեն օր նոր կորուստներ ու նոր սարսափելի իրականության առաջ ենք կանգնում։ Մեր թշնամիները եւ՛ խոսում են, եւ՛ գործում են։ Հայաստանը, ցավոք, ավելի շատ գործում է, քան խոսում։ Այն, ինչ ԱԺ ամբիոնից ասել է Գուրգեն Արսենյանը արցախահայության մասին, դա իրենց գաղափարախոսությունն է։ Եթե մարդը չի կարող գնահատել 120․000 արցախցու կյանքը, չի կարող գնահատել նաեւ 3 մլն հայության կյանքը։ Բիզնես շահերն են այստեղ խոսում»,-հավելեց նա։ 

Ասում է՝ միանշանակ պետք է պայքարել այս իշխանությունների դեմ՝ ավելի մեծ հարթակներ ստեղծելով․ 

«Ես կարծում եմ, որ մարդկանց մոտ կորստի գիտակցումը կա, պարզապես չկա գրագետ գծված պլան, որպեսզի Նիկոլ ընտրածները մտափոխվեն ու միանան։ Համախմբնան խնդիր կա, բայց մենք դեռ չենք հասունացրել դա։ Եթե վաղը կազմակերպվեն երթեր, ցույցեր, հասկացե՛ք, որ գաղափարի մասին է խոսքը գնում։ Եթե չեք միացել «Դիմադրության» շարժմանը, գոնե հիմա միացեք»,-քաղաքացիներին կոչ արեց մշակութային գործիչը։

Send