Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Էլի ուզում եք տեղափոխեք հարցերը տղայական հարթությո՞ւն. Փաշինյանը՝ լրագրողին

Իմ որդու քրեական գործի ընթացքից բացարձակապես տեղյակ չեմ,  միակ աղբյուրը, որից գիտեմ գործի մասին՝ իմ որդին է. MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վերստին շեշտեց՝ բացառում է, որ Աշոտ Փաշինյանին կհորդորի հետ վերցնել ցուցմունքը, որով պայմանավորված մեկ ամսով կալանավորվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը:

«Էլի ուզում եք տեղափոխեք հարցերը տղայական հարթություն, ո՛չ, պետք է ամեն բան լինի իրավական դաշտում: Էդ մարդիկ չէի՞ն, որ մանկապարտեզ պայթեցնելու կամ գրավելու մասին էին խոսում: Իսկ եթե դա տեղի ունենա, բա չե՞ք ասի՝ պետությունը ինչ է մտածում»,-ասաց Փաշինյանը:

Հարցն ու պատասխանն ընթանում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, ով բողոք էր ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով:

Փաշինյանը, հիշեցնելով այս իրադարձությունը, լրագրողից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հետ չեք վերցրել ձեր բողոքը. 

«Դուք գնացել մտել էիք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Send