Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, որը կանցկացվի հունվարի 16-ից 20-ը, ռուս և չինացի գործարարներ չեն լինի. հայտնում է Bloomberg-ը։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին միջոցառմանը գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40 տոկոսով ավելի է, քան 10 տարի առաջ: Հնդկաստանը, օրինակ, կներկայացնի 13 միլիարդատեր, այդ թվում՝ ածուխի մագնատ Գաուտամ Ադանին, ում կարողությունը 2022 թվականին աճել է 44 միլիարդ դոլարով: Միլիարդատերերի ամենամեծ խումբը կներկայացնի ԱՄՆ-ը՝ այս երկրից կմասնակցի 33 գործարար։
Դավոսի համաժողովը քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչների ամենամյա հանդիպում է, որն անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից։