Վորոնեժի մարզում հարբած տղամարդու մեքենայի բեռնախցիկում երեք աղջիկ են գտել:
Ամեն ինչ տեղի է ունեցել օգոստոսի 16-ին. Lada-ի վարորդը անտեսել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների՝ կանգ առնելու պահանջը և փորձել է փախչել, սակայն բերման է ենթարկվել։
Մեքենայի բեռնախցիկում երեք աղջիկ է հայտնաբերվել: Հարբած 62-ամյա տղամարդը բացատրել է, որ թոռնուհիներին խանութ է տանում կոնֆետ գնելու։
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար թոշակառուին սպառնում է 30 հազար ռուբլի տուգանք և իրավունքներից զրկում։ Նա կտուգանվի նաեւ երեխաների տեղափոխման կանոնները խախտելու համար։
(18+) Տեսանյութը՝ այստեղ