Հանդիպումը, որ տեղի է ունեցել Բրյուսելում, ակնհայտ է, որ խայտառակ ֆիասկո էր և ձախողում էր։ Շատ կարևոր է քաղաքական հայտարարությունը, որ իշխանություններն ասում էին՝ «մենք պատրաստ ենք Եվրոպային լինել այնքան մոտ, որքան Եվրոպան կկամենա», այսինքն՝ այս իշխանությունները, որ խոսում են, թե ընդլայնում են ու երկարացնում են հարաբերությունները Եվրոպայի հետ, Եվրոպան ասաց՝ սա է «կարմիր գիծը»։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մյուս խնդիրը կառավարության կատարողականն էր, բուն կատարողականի մասին Փաշինյանի զեկույցի մեջ որևէ բան չլսեցինք: Ասաց, որ Արցախի հարցը ուժային կենտրոնները դիտում են, որ «Հայաստանի վրա վզկապ անցկացնեն և Հայաստանը կառավարեն»։ Դրանից հետևություն, որ Արցախի հարցը ուղղակի «պավադոկ էր»՝ իր ասած խոսքերով, իսկ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ «պավադոկից» զրկվի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում