Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները. Էդգար Ղազարյան

Blog Image

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ցնցվածը

2021 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հայիթի նախագահի սպանության կապակցությամբ՝ նշելով, որ «խորապես ցնցված է և վշտացած»։

Ուղիղ մեկ տարի անց, 2022 թվականի հուլիս 8-ին Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ նախկին վարչապետի սպանության կապակցությամբ՝ նշելով․ «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից»։

Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները և կրել ցնցումների մեջ գտնվող վարչապետի գործունեության աղետալի հետևանքները։

Send