Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արսեն Թորոսյանը Երևանի քաղաքապետին նամակ է գրել՝ վերջինիս թերանալու մասին

Blog Image

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Այս հանգամանքն այնքանով է հետաքրքիր, որ մամուլում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ Արսեն Թորոսյանի ջանքերով քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար սաբոտաժի են ենթարկում Հրաչյա Սարգսյանի հանձնարարականները:

"Այսօր նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին` առաջարկելով վերանայել Երևան քաղաքի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան, քանի որ ակնհայտ է, որ այդ աշխատանքները արդյունավետ չեն և դրանց փոխարեն բետոնապատնեշների վրա տեղադրել լուսանդրադարձիչ (отражатель) սարքավորումներ: Նաև առաջարկել եմ Երևան քաղաքի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով: Այս երկու միջոցառումները էականորեն կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը և կնվազեցնեն ճանապարհային պատահարները, որոնք ցավոք նաև հանգեցնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների: Սա թույլ կա նաև բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը:

Ամբողջական նամակը կցված է, ինչպես նաև ներկայացնում եմ մի քանի լուսանկար, թե ինչպես կարելի է առաջարկս իրականացնել",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:

Հրապարակված նամակից հասկանալի է դառնում, որ Թորոսյանը, բաց տեքստով, քաղաքապետ Սարգսյանին մեղադրում է թերանալու մեջ, քանի որ  ներկը բետոնապատնեշների վրա մնում է ընդամենը հաշված օրեր, բայց ոչինչ չի փոխվում ու պրակտիկան շարունակվում է...

"... թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես Երևանի բնակիչ առաջարկում եմ Ձեզ վերանայել վերոնշյալ ներկման աշխատանքների պրակտիկան և դրանք փոխարինել ավելի կայուն և ավելի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառվում են աշխարհի շատ զարգացած երկրներում",- գրում է ՔՊ-ական պատգամավորը:

Send