Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Էս կինը թույլ է տալիս իրեն վիրավորել կենսափորձ ունեցող մեկին, ում արածի գուցե 0,1%-ը չկարողանա անել ողջ կյանքում

Blog Image

Նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրել է․ 

Երբե՛ք չեմ ընդունել հանրային/քաղաքական գործիչների, հատկապես կանանց թիրախավորումը սոցիալական ցանցերում, քանի որ ինքս ենթարկվել եմ այլանդակ արշավների ու հրաշալի հասկանում եմ, թե ինչ բացասական հետևանքներ ու հոգեբանական նսեմացման է բերում դա, սակայն կարծում եմ, որ նկարում ցուցադրված տեքստերով խոսույթ ու պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսևորող անձանց պետք է միշտ ու ամեն պարագայում հիշեցնել իրենց առաքելության, պատգամավորական զսպվածություն դրսևորելու պարտադիրության մասին, հիշեցնել, որ իրենք սնվում են ՀՀ քաղաքացու գրպանից, այդ թվում նկարներում սրա կողմից ծաղրանքի նյութ դարձված Սրբազանի։

Էս կինը ՀՀ ժողովրդի ներկայացուցչական մարմնի անդամ է՝ մանդատակիր, ու իր ապրած-չապրածով թույլ է տալիս վիրավորանք հնչեցնել, պարսապել, ծաղրել կենսափորձ, կենսագրություն ու բովանդակություն ունեցող մեկին, ում արածի գուցե 0,1%-ը չկարողանա անել ողջ կյանքում, եթե նույնիսկ նվազագույն ջանք գործադրի, իսկ դրա վառ ապացույցն օգտագործված բառամթերքն ու դատարկ բովանդակությունն է, որ նա գռեհկորեն արտացոլել է իր էջում՝ ատելության միջավայր ու տարածք ստեղծելով հետևորդների համար, որ թիրախավորեն Սրբազան շարժումն ու արժանապատիվ մարդուն։ Ինչպես ասում են՝ մարդու խոսքերն ու գործերը խոսում են նրա էության ու բովանդակության մասին։

Անասելի ցավում եմ, որ Ազգային ժողովն այդպես էլ չդարձավ այն ստերիլ միջավայրը, որտեղ իրապես ազգային խնդիրներ կբարձրացվեն, լուծումներ կառաջարկվեն ու ազգանպաստ որոշումներ կկայացվեն։

Ազգային ժողովի ինձ ծանոթ ու անծանոթ աշխատակիցներին, ովքեր մինչ օրս շարունակում են ծառայել պետությանն ու ո՛չ օրվա իշխանությանը, մաղթում եմ համբերություն ու դիմակայություն։ Ախոռի վերածված ազգային գերագույն խորհուրդը մաքրվելու է հակազգային աղբից։

 

Send