Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրել են լրատվամիջոցները։