Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Պետական ծառայության նոր տեսակ, ղեկավարը՝ Անվտանգության խորհրդի անդամ

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգի հարցերից մեկով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին։ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հարցն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառման ծրագրում։

«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է ՀՀ-ում ձևավորել հետախուզական համայնք և այդտեղ կարևոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզական ծառայությունը»,-ասաց հարցի հիմնական զեկուցող, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում այն հանդիսանում է զինվորական ծառայություն, քաղաքական որոշման համաձայն այս մարմինը, լինելով պետական ծառայության նոր տեսակ, չի հանդիսանա զինվորական ծառայություն։ 

Օրենքի փաթեթում նշված է նաև, որ Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է անվտանգության խորհրդի անդամ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Send