Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Իսպանիայի Մոնֆրագուե ազգային պարկում

Blog Image

Հինգշաբթի իսպանական Էստրեմադուրա ինքնավար համայնքում բռնկված հրդեհը տարածվել է Մոնֆրագուե ազգային պարկում, որի տարածքը կազմում է 18,4 հազար հեկտար, հայտնում է իսպանական Público թերթը։

Հրդեհը սկսվել է հուլիսի 14-ին՝ Կասաս դե Միրավետե (Կասերես նահանգ) մունիցիպալիտետի տարածքում։

«Օդային և ցամաքային ուժերը գործադրում են բոլոր ջանքերը՝ կանխելու հրդեհի տարածումը, որը սկսվել է հինգշաբթի օրը Կասերեսի Կասաս դե Միրավետե մունիցիպալիտետի մերձակայքում: Բայց, ի վերջո, կրակը չի հաջողվել կասեցնել, և այն հասել է Մոնֆրագուե ազգային պարկ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուրբաթ վաղ առավոտյան շրջանի բնակիչները ապահովության նկատառումներով տարհանվել են։

Send