Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հաջորդը Օնիկ Գասպարյանն է

Blog Image

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո օրակարգային կդառնա նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին կալանավորելու հարցը։ Համենայն դեպս, սա այն գինն է, որը ստանձնել է «վճարել» Գրիգոր Էլիզբարյանը՝ ՀՀ զինվորական դատախազի պաշտոնում նշանակվելու համար։

Հիշեցնենք, որ այս պաշտոնին նախկինում հավակնում էր ՀՀ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը,  որը 2021թ. ազատվելուց հետո՝ շուրջ 1,5 տարի մնացել էր առանց պաշտոն։ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելուց հետո, 2022 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայկ Գրիգորյանին առաջարկվել է զինդատախազի պաշտոնը, հայտարարվեց մրցույթ, որին մասնակցելու համար միայն նա էր դիմում ներկայացրել։ Ավելին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ստուգել էր նաեւ նրա բարեվարքությունը, բայց Հայկ Գրիգորյանը հետ վերցրեց դիմումն ու չներկայացավ հարցազրույցին։

Մեր տեղեկություններով՝  նրա հետքայլի համար վճռորոշ ազդեցությունն էր ունեցել երիտասարդ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպումը, որի ժամանակ վերջինս հստակ պայմաններ էր դրել։ Մասնավորապես՝ խնդիր էր դրել, որ զինդատախազի պաշտոնն ստանձնելուց հետո քրեական հետապնդում նախաձեռնի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ընդդիմադիր ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեմ, սակայն Հայկ Գրիգորյանը, որն անգամ որպես զինվորական սովոր է հրահանգների ենթարկվելու, որոշակի զգուշավորություն էր ցուցաբերել ու նշել, որ չի կարող նախապես խոստանալ ու ստանձնել մի պատասխանատվություն՝ առանց գործի հանգամանքներին ծանոթանալու։ Այլ խոսքով՝ հրաժարվել էր մտնել քաղաքական այդ պատվերի տակ ու դիմումը հետ վերցրել։

Կարճ ժամանակ անց զինդատախազ նշանակվեց Գրիգոր Էլիզբարյանը, որը համաձայնել էր ընդունել գլխավոր դատախազը պայմանն ու արդեն եկել է դրանք կատարելու ժամանակը։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ դատախազությունը երեք միջնորդություն է ներկայացրել՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Հերթը Օնիկ Գասպարյանինն է ու բացառված չէ, որ զինդատախազն առաջիկայում  նրան կալանավորելու հարց բարձրացնի։

Աղբյուր` Փաստինֆո

Send