Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել. մեր գլխավոր պահանջն է հանդիպել Փաշինյանի հետ

Մեր ամենակարևոր պահանջն է հանդիպում վարչապետի հետ: Որովհետև մենք սպառել ենք բոլոր օղակները՝ եղել ենք ԱԺ-ում, նախարարի մոտ:  Ստացել ենք ոչ կառուցողական պատասխաններ. Այս մասին Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող մանկավարժներից մեկը:

Նրա խոսքով, այս հանդիպումներից հետո ոչինչ չի ստացվել, մանկավարժներն էլ վստահ են, որ անելու են իրենց ուզածը.

«Իրենք երբեք մեր խոսքը չեն ընդունում, զիջման չեն գնում: Ասում են՝ սա է մեր խոսքը, եթե չեք անում, ապա համակարգից դուրս եկեք: Այո՛, 35 հազար ուսուցիչ հենց այս պահին պատրաստ է դիմում գրել և դուրս գալ համակարգից»,- հայտարարեց նա, ինչն ուղեկցվեց հավաքվածների ծափերով:

Նա տեղեկացրեց, որ իրենց ամենաուշը երկուշաբթի կտեղեկացնեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կլինի, թե ոչ.

«Պարոն վարչապետ, սպառել ենք բոլոր օղակները, հասել ենք ձեզ»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Send