Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպան ճնշել է Վրաստանին․ առաջարկել է պատերազմել Ռուսաստանի դեմ

Blog Image

«Վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ այն, որ Եվրախորհրդարանը համարձակվեց և բանաձեւում ներառեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պահանջը, մեր գրասենյակներում մեզ վրա գործադրված մեծ ճնշման արդյունք է։ Ընդդիմության որոշ անդամներ համարձակվեցին խոսել այդ մասին, մյուսները՝ ոչ»,- «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Ըստ Իվանիշվիլիի՝ նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիին երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան առաջարկել է «երեքից չորս օր պայքարել», իսկ հետո շարունակել «պարտիզանական կռիվը անտառում», քանի որ «Ռուսաստանը չէր կարողանա մի քանի օրում սպանել երեք միլիոն վրացի»։

«Ես կարող եմ հիշել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատմած մի պատմություն, երբ մի երկրի բարձրաստիճան պաշտոնյան նման խոսակցություն է ունեցել նրա հետ։ Իրակլին հարցրել է. «Բայց քանի՞ օր եք պատկերացնում, որ մենք կարող ենք կռվել, քանի՞ օր ենք կարող դիմանալ», «Երևի երեք-չորս օր», «Ուրեմն երեք-չորս օրվա համար մեզ ոչնչացնելու՞ եք», «Ոչ, դուք երեք միլիոն եք, և նրանք չեն կարողանա բոլորիդ ոչնչացնել երեք-չորս օրվա ընթացքում: Դուք կարող եք գնալ անտառ և շարունակել պարտիզանական պատերազմը, մենք ձեզ օգնություն կտրամադրենք, իսկ այնտեղից կարող եք կռվել»։ Սա էր իրականությունը»,- ասել է Իվանիշվիլին։

Send