Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Հայտնի է կյանքը երկարացնող հեշտ միջոց

Blog Image

Կոնեկտիկուտի ամերիկյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հավի ձու ուտելը նորմալացնում է խոլեստերինի մակարդակը և երկարացնում կյանքը, գրում է Nutrients ամսագիրը։

Այս բացահայտումները ստացվել են ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել են բարձր խոլեստերին և արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ:

Չորս շաբաթվա ընթացքում նրանք հետևել են բուսական սննդակարգի, այնուհետև օրական 2-3 ձու ավելացրել են իրենց սննդակարգում, ինչն էլ բերել է մարմնի քաշի և խոլեստերինի նվազման:

Գիտնականները նման արդյունքները բացատրել են ձվերում լյուտեինի և զեաքսանտինի առկայությամբ, որոնք գործնականում բացակայում են բանջարեղենում և մրգերում։ Սակայն առայժմ արդյունքները վերաբերում են միայն 18-30 տարեկան տարիքային խմբին։

Send