Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոֆիա-Երևան չվերթը ԼՂ-ում իրավիճակի սրման պատճառով վայրէջք է կատարել Քութայիսում

Blog Image

Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Wizz Air» ավիաընկերության` Սոֆիա–Երևան W6 4423 չվերթի ինքնաթիռը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին վայրէջք է կատարել Վրաստանի «Քութայիս» օդանավակայանում։

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել ուղևորներից մեկի հետ և մանրամասներ իմանալ։

«Մինչև Երևան հասնելը թռիչքին 20 րոպե էր մնացել, արդեն վայրէջքի մասին հայտարարություն արել էին, հետո հայտարարեցին, թե տեխնիկական խնդիր կա, Երևան չեն թռչում: Ինքնաթիռը լիքն էր, կային ռուսներ, որ Բուլղարիայից Երևանով տրանզիտ էին թռչում։ Մեզ իջեցրին «Քութայիս» օդանավակայանում, ասացին, որ տեխնիկական խնդիր չէր, այլ անվտանգային: Սկզբից խոստացան ավտոբուսներով տանել Երևան, հետո ասացին, որ դա էլ է վտանգավոր: Հիմա գնում ենք Թբիլիսի»,–ասաց նա` հայտնելով, որ դեռ հայտնի չէ, թե Թբիլիսիից Երևան ինչպես են հասնելու և ում հաշվին։

Send