Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բանջարեղեն, որը բուժում է շաքարային դիաբետը, փսորիազը, նստանյարդաբորբ իշիասը, և՝ ոչ միայն

Blog Image

Գետնախնձորը, սննդային մեծ արժեք ունենալուց բացի, նաև բուսական նշանակություն ունի։ 

Արմատապտուղների հյութով կամ եփուկով հնում բուժել են վերքերն ու այրվածքները, ողնաշարի և արյան անոթների ցավերը, անքնությունը, ուժասպառությունը։ Գետնախնձորի մեջ ինսուլինի բարձր պարունակության, առկա հանքային նյութերի և վիտամինների շնորհիվ այն օգտագործվում է արյան բարձր ճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, սակավարյունության, ստամոքսի խոցերի, և, վերջապես, շաքարային դիաբետի դեմ։ Գետնախնձորի պարբերաբար օգտագործումը և նրա թարմ հյութը նպաստում են արյան մեջ շաքարի քանակի նվազմանը, օգնում աղերի կուտակումների դեպքում, բարձրացնում իմունիտետը, նիհարելու լավ միջոց են և պահպանում են օրգանիզմի բնական էներգետիկ բալանսը։

Գետնախնձորից կարելի է աղցաններ, բանջարեղենային ապուրներ, խյուս, խավարտներ պատրաստել, տապակել կարտոֆիլի նման, բլիթներ պատրաստել։ ԱՄՆ-ում նույնիսկ դիետիկ սուրճ են արտադրում։

1. Շաքարային դիաբետի ժամանակ

Շաքարային դիաբետի ժամանակ կամ դրա կանխարգելման համար խորհուրդ է տրվում կերակուր ընդունելուց 10 րոպե առաջ ուտել երկուական թարմ գետնախնձոր` օրը 3 անգամ: Օգտագործվում են նաև գետնախնձորի տերևները. դրանք լվանում են, կտրատում և վրան բուսայուղ ավելացնում: Ահա այսպիսի արտասովոր աղցան:

2. Մաշկային հիվանդությունների ժամանակ

Քերիչով անցկացրած գետնախնձորից «խմոր» են պատրաստում, որն օգտագործում են փսորիազի, էկզեմայի և այրվածքների բուժման համար:

3. Հոդերի և հյուսվածքների հիվանդության ժամանակ

Հոդատապի և հոդաբորբի ժամանակ խաշած գետնախնձորը դնում են հոդերին: Գետնախնձորի մանրացրած տերևները լցնում են ջրի մեջ և բուժական լոգանք են ընդունում, որն օգտակար է աղերի կուտակման և նստանյարդաբորբ իշիասի ժամանակ:

4. Գլխացավերի ժամանակ

Շատ օգտակար է առավոտյան գետնախնձորի հյութ խմելը. խառնել 2 ճաշի գդալ հյութը 1 ճաշի գդալ ջրի հետ:

5. Նիհարելու համար

Օգտագործել 1-ին կետի արտասովոր աղցանը:

6. Հարբուխի ժամանակ

Գետնախնձորի հյութը օգտագործվում է այդ հիվանդության դեմ պայքարելու համար: Հինգական կաթիլ՝ օրը 3 անգամ, և շնչելը շատ հեշտ կդառնա:

7. Կոսմետիկ միջոց

Գետնախնձորից պատրաստում են ոչ միայն դիմակներ մաշկի համար, այլ նաև մազերի խնամքի միջոց:

Send