Ուկրաինայի ղեկավարությունը, Ղրիմի վրա հարձակման դեպքում, ակնթարթորեն կենթարկվի դատաստանի օրվան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը
«Արյունոտ ծաղրածուները, որոնք պարբերաբար հայտնվում են ինչ-որ հայտարարություններով, նույնպես փորձում են սպառնալ մեզ՝ նկատի ունեմ հարձակումը Ղրիմի վրա եւ այլն»,- նշել է Մեդվեդեւը՝ վետերանների հետ հանդիպման ժամանակ՝ Վոլգոգրադում: Ինչպես ընդգծել է նա՝, Ուկրաինայի կողմից նման գործողությունների հետեւանքները ակնհայտ են։
«Եթե նման բան լինի բոլորի համար դատաստանի օրը կգա՝ շատ արագ եւ ծանր: Այնուամենայնիվ, նրանք շարունակում են նման հայտարարություններով սրել իրավիճակը»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Մեդվեդևի խոսքով՝ վաղ թե ուշ Կիեւը կարող է սկսել գիտակցել, որ հատուկ ռազմական գործողության նպատակները, այդ թվում՝ երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումը, իրականանալու են։ Նա շեշտել է, որ մինչեւ վերջին ուկրանացին պայքարելու Ուկրաինայի իշխանության կոչերը կհանգեցնեն գործող ռեժիմի փլուզմանը: