ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիսինե Վարդանյանն անդրադարձել է ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումներին․
«Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ։
72 ժամով ձերբակալելով ՀՅԴ 2 անդամի և 1 քաղաքացու՝ փորձ է արվում նախ ճնշել փողոցում այս իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիներին, ապա նաև ցուցմունք կորզել ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավար որևէ անդամի մասով։
Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը՝ ընդհուպ մինչև կուսակցության գործունեության կասեցում։ Սա մեկ անգամ արդեն եղել է։
Ի՞նչու են անում սա։
Որովհետև Դաշնակցությունն ուժ է, որը կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար։